Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում բանակցություններ է վարում Վլադիմիր Զելենսկիի հետ՝ հունիսի 2-ին Ստամբուլում նախատեսված ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումից առաջ, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։

Նշենք, որ Ֆիդանը մայիսի 25-27-ը այցով գտնվում էր Մոսկվայում, նրան ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բանակցություններ է վարել Ռուսաստանի առաջնորդի օգնական Վլադիմիր Մեդինսկու, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

239