Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայից վերադարձել է Ուկրաինա նախատեսված ժամկետից շուտ։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Der Spiegel-ը՝ հղում անելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին։

Հրապարակումը հայտնում է, որ Զելենսկին պետք է մասնակցեր Կառլոս Մեծի մրցանակի հանձնմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին մայիսի 29-ին, սակայն «դրա փոխարեն նա անմիջապես վերադառնում է Ուկրաինա»։

«РБК-Украина»-ն հղում անելով աղբյուրին, ավելի ուշ հայտնել է, որ գերմանական թերթում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Զելենսկին մայիսի 28-ին ժամանել է Գերմանիա, որտեղ հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Նույն օրը երկու երկրների պաշտպանության նախարարներ Բորիս Պիստորիուսի և Ռուստեմ Ումերովի միջև ստորագրվել է հեռահար զենքի վերաբերյալ համաձայնագիր։ 

126