
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 30-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Յակոբ Վյոլենշտայնին:
Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է Յակոբ Վյոլենշտայնին՝ տարածաշրջանային ծրագրի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահն արժևորել է հիմնադրամի հետ երկարամյա համագործակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Սարգիս Խանդանյանը խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններից, ներկայացրել ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-Գերմանիա, ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, կարևորվել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցում Գերմանիայի աջակցությունը:
Հանդիպմանը նաև մասնակցել է հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը: