Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լքելու որոշումից հետո առաջին մեկնաբանությունն է արել։ Նա ասել է, որ ինքը Սպիտակ տան հետ տեսակետների տարաձայնություններ ունի և լիովին համաձայն չէ նրանց որոշ գործողություններին: Այդ մասին մայիսի 30-ին հայտնել Է CNN հեռուստաալիքը։

Մասկը նշել է, որ «կան բաներ, որոնց հետ նա լիովին համաձայն չէ», բայց իր համար դժվար է դրանց մասին խոսել։ «Ես փակուղում եմ հայտնվել, երբ մի կողմից չեմ ուզում դեմ լինել Դոնալդ Թրամփի վարչակազմին, բայց չեմ էլ ուզում պատասխանատվություն կրել այդ վարչակազմի բոլոր գործողությունների համար»,- հավելել է ամերիկացի միլիարդատերը։

Ավելի վաղ նա դժգոհություն էր հայտնել ԱՄՆ-ի ծախսերի մասին ծավալուն օրինագծից, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Թրամփի պնդմամբ։ Մասկի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահի աջակցությունը ստացած «մեծ, գեղեցիկ օրինագիծը» հակասում է DOGE-ի նպատակներին։

«Ես հիասթափվեցի՝ տեսնելով, որ ծախսերի հսկայական օրինագիծը, անկեղծ ասած, մեծացնում է պակասուրդը, այլ ոչ թե այն նվազեցնում և խաթարում է DOGE-ի թիմի աշխատանքը»,- խոստովանել է միլիարդատերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չնայած Մասկը հեռանում է Սպիտակ տնից, նա կշարունակի կատարել նախագահի ոչ պաշտոնական խորհրդականի պարտականությունները և ապագայում կարող է ներկա լինել վարչակազմի հանդիպումներին:

338