Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում քննարկվում է պետության հոգածության և ուշադրության հարցը հուշարձան հանդիսացող եկեղեցիների նկատմամբ՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է 2018 թվականից առ այսօր ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված եկեղեցիների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները, ինչպես նաև կրոնական-մշակութային ժառանգության հանրահռչակմանն ու պահպանմանն ուղղված քայլերը:

«2018 թվականից մինչ օրս ՀՀ պետական բյուջեի միջոցներով պատմամշակութային հուշարձանների նորոգման և ամրակայման աշխատանքների (ներառյալ՝ հնագիտական պեղումներ և գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերում) իրականացման համար հատկացվել է 3 մլրդ 143 մլն ՀՀ դրամ։ Մասնավորապես` 8 տարվա ընթացքում նշված հատկացումներից շուրջ 1 մլրդ 688 մլն ՀՀ դրամն ուղղվել է եկեղեցիների կամ եկեղեցական համալիրների վերականգնմանը, նորոգմանը և ամրակայմանը՝ ներառյալ 2025 թվականին նախատեսված միջոցները։

2018 թ.՝ 101.051.700 ՀՀ դրամ

Ոսկեվազի Սբ.Հովհաննես եկեղեցի, Իրինդի Սբ Աստվածածին եկեղեցի, Այգեշատի Թարգմանչաց եկեղեցի, Քոբայրավանք, Սանահինի վանք, Տեղի Սբ Գևորգ եկեղեցի, Հոռոմի Սբ Հռիփսիմե եկեղեցի, Նուռնուսի 13-րդ դարի եկեղեցի

2019 թ.՝ 48,704,800 ՀՀ դրամ

Դվին հնավայրի միանավ եկեղեցի, Սոլակի Սբ. Աստվածածին եկեղեցի, Կամարիսի Սբ Հովհաննես եկեղեցի, Բնունիսի Սբ Աստվածածին եկեղեցի, Փարպիի Ծիրանավոր եկեղեցի, Մարտունու Հին Գետիկի վանք

2020 թ.՝ 60,337,300 ՀՀ դրամ

Սանահինի Սբ Ամենափրկիչ եկեղեցի, Մարմաշենի վանական համալիր, Հոռոմի Սբ Հռիփսիմե եկեղեցի, Բնունիսի Սբ Աստվածածին եկեղեցի, Շատիվանքի վանական համալիր

2021 թ.՝ 50,914.400 ՀՀ դրամ

Փարպի Ծիրանավոր եկեղեցի, Հովհաննավանքի կից կառույցներ, Թարգմանչաց եկեղեցի, Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր, Բնունիսի Սբ Աստվածածին եկեղեցի

2022 թ.՝ 57,405.700 ՀՀ դրամ

Քոբայրավանքի սեղանատուն, Սանահինի Սբ Ամենափրկիչ եկեղեցի, Գոշավանքի գավթի տանիքածածկերի նորոգում, Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատ և աշտարակներ, Երերույքի տաճար

2023 թ.՝ 146,552.800 ՀՀ դրամ

Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցի, Սրվեղ վանական համալիր, Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Բագարանի Շուշանավանք, Տավուշ ամրոցի եկեղեցի, Տեղի Սբ Գևորգ եկեղեցի, Քոբայրավանքի սեղանատուն, Սանահինի Սբ Ամենափրկիչ եկեղեցի, Փարպի Ծիրանավոր եկեղեցի, Այգեշատի Թարգմանչաց եկեղեցի

2024 թ.՝ 408,205.200 ՀՀ դրամ

Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, Սրվեղի վանական համալիր, Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, Քոբայրավանքի Մարիամաշեն եկեղեցի, Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատ և աշտարակներ, Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցի, Այգեշաի Թարգմանչաց եկեղեցի, Փարպի Ծիրանավոր եկեղեցի, Հորսի Չեսար Օրբելյանի եկեղեցի

2025 թ.՝ նախատեսված է 814,570.660 ՀՀ դրամ

Պտղնու տաճար, Ծիրանավոր եկեղեց, Բյուրականի Սբ. Հովահաննես եկեղեցի, Թարգմանչաց եկեղեցի, Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցի, Սեդվի վանական համալիր, Երերույքի տաճար, Շատիվանքի վանական համալիր, Հորսի Չեսար Օրբելյանի եկեղեցի, Գնդևազի Սբ․ Աստվածածին եկեղեցի, Սրվեղ վանական համալիր, «Տավուշ» ամրոցի պարիսպներ և եկեղեցի, Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի, Աշտարակի Ծիրանավոր եկեղեցի, Քոբայրավանք համալիր, Հաղպատ վանական համալիր, Պեմզաշեն եկեղեցական համալիր, Պեմզաշենի Սբ. Առաքելոց եկեղեցի

Միաժամանակ, պետություն-մասնավոր համագործակցությամբ վերջին երեք տարիներին վերականգնվել է կամ շարունակում է վերականգնվել 19 կրոնական բնույթի հուշարձան, որից 9-ը պատկանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, 10-ը՝ պետությանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող հուշարձաններ

Ծաղկաձորի Կեչառիսի վանք

Սոլակի Մայրավանք

Հրազդանի Մաքրավանք

Հարթավանի Սբ Աստվածընկալ վանքի գավիթ

Հարթավանի Սբ Նշան եկեղեցի

Մեղրիի Սբ Հովհաննես եկեղեցի

Ուշիի վանական համալիր

Գառնահովիտի Սբ Գևորգ եկեղեցի

Լուսաշողի Սբ Կարապետ վանք

Պետությանը պատկանող հուշարձաններ

Թալինի Կաթողիկե եկեղեցի

Քրդիկանցի Սբ. Աստվածածին եկեղեցի

Կարենիսի Սրբոց Առաքելոց վանք

Լորի Սբ Գևորգ եկեղեցի

Ծաղկաշենի Սբ Աստվածածին եկեղեցի

Վայոց ձորի Սբ Թադևոս եկեղեցի

Չորաթանի Սբ Հռիփսիմե եկեղեցի

Կամարիսի Սբ Աստվածածին եկեղեցի

Երերույքի տաճար

Բարաբաթումի Սբ Հռիփսիմե եկեղեցի

Ընդ որում՝ եթե 2018 թվականին պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնմանը և պահպանությանը պետական բյուջեից հատկացվել է 127,2 մլն ՀՀ դրամ, ապա ներկայում այդ ցուցանիշը շուրջ 14 անգամ ավելացել է` 2025 թվականին կազմելով 1մլրդ 770 մլն ՀՀ դրամ»,- հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

463