Մարտի 5-ից 8-ը Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է նաև Մոսուլի հայկական ու ուղղափառ ավերված եկեղեցիներ։ Այս մասին գրել ու նկարներ է հրապարակել Crux կայքի թղթակից Ինես Սան Մարտանը, որն ուղեկցում էր պապին։

Իսլամական պետության գրոհայինների կողմից ավերված եկեղեցիների փլատակների և ռմբակոծված մնացորդների ֆոնին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հարգանքի տուրք է մատուցել իրաքցի քրիստոնյաներին։

Բայց մարտի 7-ին այցելելով Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ և Քարաքոշ՝ նա նաև հորդորել էր քրիստոնյաներին հարգել զոհվածների զոհաբերությունը՝ խթանելով խաղաղությունն ու հաշտեցումը:

«Մոսուլի հին քաղաքի կենտրոնի մեծ մասը մնում է ավերակների մեջ կամ վերակառուցվում է: Եվ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կանգնած էր Հոշ ալ-Բիեա քաղաքում, եկեղեցու հրապարակում, կանգնած այդ ավերակների մի մասի առջև՝ սիրիական կաթոլիկ, հայ ուղղափառ, սիրիական ուղղափառ և քաղդեացի կաթոլիկ եկեղեցիների մնացորդների, որոնք ավերվել են 2014-ից 2017 թվականներին»,- գրում է Catholic Philly-ն։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

652