Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան քննարկմանը:
Քննարկման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով, անդրադառնալով հայաստանյան տնտեսական համակարգի առանձնահատկություններին և մարտահրավերներին և վերջիններիս հաղթահարման գործում ինչպես տնտեսագիտական համալսարանի, այնպես էլ ոլորտով զբաղվող մասնագետների գործունեության դերակատարությունը:

Իր խոսքում նախագահն անդրադարձ է կատարել տարածքային համաչափ զարգացման կարևորությանը, այս համատեքստում շեշտել ներկայումս կառավարության կողմից ենթակառուցվածքներում իրականացվող ներդրումների և համակարգային բարեփոխումների կարևորությունը:

Հանրապետության նախագահը նշել է նաև, որ կառավարության կողմից առաջ քաշված խոշոր նախագծերի՝ մասնավորապես «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման գործում երկրի տնտեսագիտական համայնքը չի կարող անմասն մնալ և նպատակահարմար կլինի, որպեսզի մասնագիտական հանրույթը հանդես բերի նախաձեռնողականությունը և իր ջանքերն ուղղի ծրագրի տեսական բաղադրիչների հետազոտությանն ու ուսումնասիրությանը փորձագիտական մակարդակով:
 

Նախագահն, իր հերթին, խնդրել է դեսպանին Էմիրին փոխանցել իր բարեմաղթանքներն ու սրտագին ողջույնները, ինչպես նաև խաղաղություն ու բարօրություն մաղթել Քուվեյթի բարեկամ ժողովրդին։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակով փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման ու ամրապնդման կարևոր ուղղություն։ Նշվել է նաև Հայաստանի և Քուվեյթի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շարունակականության և պարբերականության ապահովման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում ընդգծվել են մշակութային ոլորտում համատեղ նախաձեռնությունների զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում նշվել է Քուվեյթի հայկական համայնքի կարևոր դերը՝ որպես մշակութային կամուրջ երկու ժողովուրդների միջև։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել խորհրդարանական դիվանագիտության խթանման հեռանկարների շուրջ՝ կողմերի միջև երկխոսության խորացման ու իրավական հենքի ամրապնդման տեսանկյունից։

Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների համար Քուվեյթի մուտքի արտոնագրային գործընթացների դյուրացման հնարավորություններին, ինչը կնպաստի մարդկային կապերի սերտացմանն ու փոխայցելությունների աճին։
Երկուստեք շեշտվել է առկա համագործակցային ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը՝ հատուկ ընդգծելով զբոսաշրջության, կրթության, սպորտային զբոսաշրջության ոլորտներում գործակցության և ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման ու շարունակականության կարևորությունը։

 

246