Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցության հուշագիր: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

 

Այն նպատակաուղղված է տնտեսագիտության և գործարար վարչարարության բնագավառներում մասնագիտական կրթության զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների համար տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ձևավորմանը:

 

Նախարար Հովհաննիսյանը շրջայց է կատարել համալսարանի տարածքում, ծանոթացել ընթացիկ ծրագրերին և քննարկել համատեղ նախաձեռնությունների շրջանակում ակնկալվող համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

154