Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը չի բացառել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հնարավոր է՝ Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի այցը Թուրքիա:

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, նա ասել է «Milliyet» թերթին։

«Նախագահներ Էրդողանի և Թրամփի այցերի օրացույցում համապատասխանեցնելու վրա աշխատանքները շարունակվում են: Մեր նախագահը կարող է այցելել Վաշինգտոն: Հնարավոր է նաև պարոն Թրամփի այցը Թուրքիա: Այցի նախօրեին նրանք կարող են հանդիպել Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում (հունիսի 24-25-ը): Նրանք հաճախ շփվում են հեռախոսով, նրանց վարած բանակցությունները չափազանց արդյունավետ են», - ասել է Ֆիդանը:

117