Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արված հայտարարությանը, որը մասնավորապես առնչվում էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների, աղբի, հին իրերի ու հագուստների առկությանը:

«Այսօր վարչապետն իր արդարացի դժգոհությունն է արտահայտել եկեղեցիներում՝ բազմադարյա տաճարներում տիրող իրավիճակից, նրանից, որ երբեմն դրանք վերածվում են պահեստի կամ հին իրերի պահման տարածքների:

Արել է դա որպես երկրի ղեկավար, որպես հավատացյալ՝ ամենևին չվիրավորելով Հայ առաքելական եկեղեցին:

Սակայն ի զարմանս, սկսած Միքայել ՉՈՒԼԱՆԱՊԵՏ Աջապահյանից մինչև հեռավոր գյուղի հոգևոր սպասավորներ իրենց բնորոշ ոճով փորձել են դա

ներկայացնել որպես վիրավորանք Եկեղեցու հասցեին՝ իրենք չխորշելով ամենատգեղ որակումներից: Սա դիագնոզ է»,- գրել է Հարությունյանը:

646