Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում էներգետիկ նախագծերը, վերականգնվող էներգիայի ծրագրերը, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների հեռանկարները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի հետ համատեղ համագործակցությունը»,- նշել է նա։

Բայրամովը իր զրուցակցին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկայիս վիճակի և հեռանկարների, ինչպես նաև առկա խոչընդոտների մասին։ 

262