
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին (ք․ Երևան, Վարդաշեն փ․) պատկանող հանրային սննդի կետում իրականցրած ստուգման արդյունքում արագ արձագանքման բաժնի տեսուչները արձանագրել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ խախտումներ (ք․ Երևան, Վարդաշեն փ․)։
Մասնավորապես՝
- սննդի կետի պատերի, առաստաղների, դռների, պատուհանների և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից,
- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները և սարքավորումները չեն գտնվել նորոգ վիճակում,
- ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին,
- սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։
Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սահմանվել է խախտումների վերացման համար վերջնաժամկետ։