Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան):
Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են:
08 Հուլիս, 2025 15:38
84