Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։

 

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը և իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը:

 

Մտքեր են փոխանակվել 2026 թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

78