
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ՀԷՑ կարիքների համար հերթական հրապարակային, ներառական, թափանցիկ գնման գործընթացն է հայտարարվել:
«Առաջարկների բաց հարցման անցկացման մասին հայտարարություն
1. Առաջարկների բաց հարցման Կազմակերպիչ հանդիսացող Պատվիրատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արմենակյան փ. 127., հեռ. (+374-11) 59-13-88, (+374-11) 59-13-73, (+374-10) 59-12-57, էլ. հասցե՝ [email protected], [email protected]) սույնով հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնակցել Առաջարկների բաց հարցմանը Պատվիրատուի կարիքների համար 35 կՎ խաչաձև կապակցված պոլիէթիլենով մեկուսացմամբ ՊվՊ 1x400/35 ուժային մալուխների մատակարարման իրավունքի համար Պայմանագրեր կնքելու նպատակով:
2. Առաջարկների բաց հարցման մասնակիցներին ներկայացվող պահանջները և աշխատանքների ու Առաջարկների բաց հարցման ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են Առաջարկների բաց հարցման փաստաթղթերում։
Առաջարկների բաց հարցման հրավերը և մրցութային այլ փաստաթղթերը տեղադրված են Պատվիրատուի www.ena.am, ՀՀ Ֆինանսների Նախարարության www.gnumner.minfin.am և www.azdarar.am պաշտոնական կայքերում և հանրամատչելի են յուրաքանչյուրի համար:
Հղումը ստորև.
https://azdarar.am/.../d7fd24e3-2d1e-44d0-a3f9-2ce2fbf4d544
3. Առաջարկների բաց հարցման հայտերը ներկայացվում են փակ ծրարներով սույն Ծանուցման 1-ին կետում նշված Պատվիրատուի հասցեով ոչ ուշ քան 2025 թվականի սեպտեմբերի 4-ը ժամը 10:00-ը (տեղական ժամանակ)՝ համաձայն Առաջարկների բաց հարցման փաստաթղթերի պահանջների:
Պատվիրատուն կիրականացնի ծրարների հրապարակային բացման ընթացակարգը 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին (տեղական ժամանակ) սույն Ծանուցման 1-ին կետում նշված հասցեում:
Ընթացակարգի անցկացման ժամանակ կարող են ներկա գտնվել Առաջարկների բաց հարցման Մասնակիցների ներկայացուցիչները:
4. Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Արփինե Պետրոսյանին
Առաջարկների բաց հարցման մրցութային փաստաթղթերը ներբեռնել կից հղումով՝
https://www.ena.am/Upload/pr1/SupplyPackageFinal.doc
Հեռ․՝ 011-59-13-73
Էլ․ փոստ՝ [email protected]
Պատվիրատու՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ»,- գրված ՝ ՀԷՑ պաշտոնական էջում: