Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով:
Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով:
Նշված խաչմերուկում կկատարվի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն:
Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան - Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկ:
20 Օգոստոս, 2025 16:41
288
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը
23 Հունվար, 2025 18:46
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը
13 Նոյեմբեր, 2024 17:09
Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար
24 Սեպտեմբեր, 2024 21:40
Հիմնանորոգվում է Վանաձորի Վարդանանց փողոցը
05 Սեպտեմբեր, 2025 11:52
Պարույր Սևակի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 185 LED լուսատուներով․ Տիգրան Ավինյան
04 Սեպտեմբեր, 2025 21:24
Երթևեկության փոփոխություն՝ Զորյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկից դեպի Զորյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ
29 Օգոստոս, 2025 20:58