Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 17-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Շինուհայր գյուղի աղբանոցի մոտակայքում զենք-զինամթերքով պարկ կա։

«Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ 6 պահեստատուփ, 5․45 մմ և 7.62 մմ տրամաչափերի 2900-ից ավելի փամփուշտ։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

109