Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ինչու է ընդդիմությունը սադրում: Սա ունի 2 պատճառ՝ մեր ընդդիմադիր գործընկերներին պետք էր պատճառ՝ դահլիճում չլինել և ստիպված չլինել պատասխանել իրենց ուղղվող կոնկրետ փաստական հանգամանքներին, նաև իրենց համար դժվար էլ լինելու իրենց առանձնացնել իրենց իսկ խմբակցության անդամից, որը մեղադրվում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Եվ կա 2-րդ պատճառ՝ իրենց պետք էր ստեղծել իրավիճակ, որից հետո պետք էր բոլորին այդ թվում իրենց ենթակա մամուլով  ասել՝ հասեք, ՔՊ-ի «ոհմակը» հարձակվել և ծեծում է մեզ», - ԱԺ արտհերթ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: 

Անդրադառնալով Արթուր Սարգսյանին՝ փոխնախագահն ընդգծեց. «Էս «սուրբ» պատգամավորը պատրաստվում էր հարձակվել կառավարական ամառանոցի վրա, որտեղ ոչ պակաս՝ մանկահասակ երեխեք կան ապրող: 2022-ին էլ երբ հարձակում էր տեղի ունենում ՀՀ ինքիշխան տարածքի վրա, սուտ տարածեցին, թե Փաշինյանը ստորագրել է՝ Սյունիքը տալիս է, ու բազմություն հավաքվեց, լիքը խաբված մարդիկ՝ սա է այս մարդկանց պատկերը»: 

Մանրամասները՝ տեսանյութում
 

246