Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Անիտա Հիպերը՝ անդրադառնալով հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։ 

«Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը: ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ինչպես նշվել էր ավելի վաղ, մենք ողջունել ենք խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը 2025 թվականի մարտին: Սա կարևոր քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ։

Մենք խրախուսում ենք երկու կողմերին էլ հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագրի նախագիծը: ԵՄ-ն պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձագիտական խորհրդատվություն, եթե կողմերը դա խնդրեն»,- նշել է Անիտա Հիպերը։ 

 

109