

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կերոն» զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում Երևանում առաջին անգամ կառուցվելու են խաղահրապարակներ, որոնք լիովին կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կունենան բացառապես հասարակական նշանակություն՝ Երևանը դարձնելով ավելի հասանելի և հարմար բոլոր երեխաների համար՝ անկախ ֆիզիկական կամ զարգացման առանձնահատկություններից։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Խաղահրապարակները կկառուցվեն հետևյալ վայրերում՝
Օղակաձև զբոսայգու 6-րդ հատված (շուրջ 2000 քմ)
Խաչքարերի պուրակ (մոտ 800 քմ)
Միսաք Մանուշյանի անվան պուրակ (շուրջ 675 քմ):
Նախագծի իրականացման ընթացքում չի կտրվելու որևէ ծառ։ Խաղահրապարակները ներդաշնակորեն կտեղայնվեն բնական միջավայրում՝ պահպանելով կանաչ գոտիների ամբողջականությունն ու էկոհամակարգը։