19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 3 անչափահասների․ վիրավորները համադասարանցիներ են

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին, ովքեր համադասարանցիներ են, նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների և «Opel»-ի վարորդի ինքնությունը։
29 Մայիս, 2025 23:51
798
Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
02 Հուլիս, 2025 16:05
Վրաերթի զոհ է դարձել 8-ամյա Արեն Եղոյանը․ լուսանկարներ
02 Հուլիս, 2025 13:26
Երևանի կենտրոնում Kia-ն վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի
30 Հունիս, 2025 13:23
Համադասարանցիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
31 Մայիս, 2021 17:20