Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 25-ին՝ ժամը 22․08-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա աղջիկ։

Նրան նույն օրը՝ ժամը 20-ի սահմաններում, Այգավան գյուղում վրաերթի են ենթարկել ու ավտոմեքենայով հանդերձ դիմել փախուստի։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները պարզվել են, որ վրաերթը կատարել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 37-ամյա վարորդը:

Նա հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

235