
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հարց է ուղղել, թե ինչ են առաջարկում մի շարք եկեղեցականներ:
«Ի՞նչ են առաջարկում մի շարք եկեղեցականներ.
Մենք քեզ պիտի ասենք ցավագար, մոլագար, խելագար, բայց դու մեր մասին հարգանքով պիտի խոսես։
Մենք պիտի Սահմանադրությունը խախտելով քաղաքական պրոցեսների մեջ պիտի մտնենք, ձեզ անիծենք, վիրավորենք, բայց դուք մեր մասին հարգանքով պիտի խոսեք։
Մենք պիտի Աստծո հետ կապած կուսակրոնության ուխտը խախտենք ու պիտի քո ավանդական ընտանիքը թիրախավորենք, բայց դու պիտի մեր հետ հարգանքով խոսես։
Մենք պիտի Մայր Աթոռը նախընտրական
շտաբ սարքենք, եկեղեցու ներսում պաստառներ փակցնենք, ու ձեզ անիծենք, անիծենք, անիծենք, ու դուք պիտի մեր հետ հարգանքով խոսեք։
Էստեղ են ասել՝ իհարկե, կներեք, պարոն մայոր, բայց ոչ»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան