Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ժնևում մեկնարկել է եվրաեռյակի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ շարունակվող ճգնաժամի հնարավոր դիվանագիտական ​​լուծումները քննարկելու, Իսրայելի և Իրանի միջև առճակատումը թուլացնելու նպատակով։

Հանդիպումը, որին մասնակցել է նաև Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը, ընթանում է Ժնևում Գերմանիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակում:

Ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի ամբիոնում՝ եվրոպացի գործընկերների հետ բանակցություններից առաջ, Արաղչին Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է «ծանր ռազմական հանցագործություններ»։

Ժնևում ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դանիել Մերոնն էլ ակնկալել է, որ եվրոպացի արտաքին գործերի նախարարները իրենց իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կպահանջեն Իրանի միջուկային ծրագրի լիակատար դադարեցում։

96