Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացներին:

Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի օրակարգում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը: Նա խոսել է նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի մասին եւ հավելել, որ այն կնպաստի տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցությունը շարունակել եւ զարգացնել:

94