Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում մայիսի 30-ին, հունիսի 2-ի և 3-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, մայիսի 31-ի և հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 2-ին և 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում մայիսի 30-ին, հունիսի 2-ի երեկոյան, հունիսի 3-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին, հունիսի 2-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

254