Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ եթե Ուկրաինա սերբական զենքի մատակարարման որևէ կասկած լինի, ապա ինքը կհրամայի կասեցնել համապատասխան պայմանագրերը։

«Ես անպայման կհրամայեմ և կզգուշացնեմ, որ եթե վերջնական օգտագործողների կողմից չարաշահման և մեր իմացության բացակայության դեպքում մարտադաշտեր ուղարկելու կասկած լինի, նման պայմանագրերը չեն իրականացվի», - ասել է նա Սերբիայի ռադիոհեռուստատեսության եթերում՝ փոխանցում է Araratnews.am-ը։

Վուչիչի խոսքով՝ Բելգրադը որևէ տեղեկություն չունի այն մասին, որ երկրում արտադրված զինամթերքը կարող էր Ուկրաինա հասնել միջնորդ երկրների միջոցով։ 

252