
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի երեքշաբթի օրվա նիստը վերածվել է պատգամավորների միջև ծեծկռտուքի, հայտնում է Associated Press-ը։
Ընդդիմադիր պատգամավորները փորձել են ընդհատել հանդիպումը և սկսել են ծխաբեր նռնակներ շպրտել, ինչից հետո հանդիպման մասնակիցների միջև ծեծկռտուք է սկսվել։ Առնվազն երեք մարդ վիրավորվել է, պատգամավորներից մեկը կաթված է ստացել։
Գործակալությունը նշում է, որ երեքշաբթի օրը խորհրդարանը պետք է քննարկեր բարձրագույն կրթության ֆինանսավորման ավելացում նախատեսող օրինագիծը։ Ընդդիմությունը, սակայն, նիստը համարել է անօրինական և պահանջել, որ նախ քվեարկություն անցկացվի վարչապետ Միլոշ Վուչևիչի հրաժարականը հաստատելու համար։
Նոյեմբերի 28-ին Սերբիայի կառավարության ղեկավար Միլոշ Վուչևիչը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել էր հրաժարական տալու որոշման մասին։