Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է.

«Լոլոներ մի կարդացեք. 

Դուք ընդամենը մտահոգված եք, որ

Հայաստանում համաշխարհային մեծության աստղ է համերգ տալիս,

Հազարավոր կամ տասնյակ հազարավոր երկրպագուներ են ամբողջ աշխարհից եկել Երևան, 

Հայաստանցի երիտասարդներն ու ոչ միայն երիտասարդները հնարավորություն ունեն Իոսիֆ Կաբզոնից ու Անժելիկա Վառումից զատ (ամենայն հարգանքով արտիստների նկատմամբ) այլ օտարերկրյա արտիստ տեսնել, լավ ժամանակ անցկացնել, ուրախանալ, 

Համերգը նպաստելու է տուրիստական ոլորտի աճին թե կարճաժամկետ, թե միջնաժամկետ հեռանկարում։ 

Դուք մտահոգված եք, քանի որ տեղի ունեցողը լավ բան է, դրական է,  դրական էմոցիաներ է տալիս ու տալու Հայաստանի հանրությանը, իսկ դա ուղիղ հակառակն է ձեր ուզածի։ Դուք ուզում եք, որ քանի դեռ դուք Էգեյան ու մյուս ծովերում զագառ եք անում, Հայաստանում մարդիկ սգան, տխրեն, տրտնջան ու սպասեն, որ դուք Էգեյանի զագառով գաք նրանց փրկելու»։

538