Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանի ներսում ահաբեկչական թիրախների ոչնչացմանն ուղղված «Սինդուր» գործողությունը դեռևս ավարտված չէ, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Արևմտյան Բենգալիայում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է Hindustan Times-ը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Նա զգուշացրել է, որ Հնդկաստանը կշարունակի գործողություններ ձեռնարկել ահաբեկչությունը հովանավորողների դեմ։

Մոդին ասել է, որ Հնդկաստանը զրոյական հանդուրժողականության քաղաքականություն է ընդունել ահաբեկչության նկատմամբ։

«Փահալգամի հարձակումից հետո Հնդկաստանը աշխարհին ասել է, որ եթե հիմա Հնդկաստանի վրա ահաբեկչական հարձակում լինի, թշնամին ստիպված կլինի ծանր գին վճարել»,- ասել է Հնդկաստանի վարչապետը։ «Մենք ոչնչացրել ենք սահմանային ահաբեկչական ենթակառուցվածքը, որի մասին Պակիստանը երբեք չէր մտածել»,- հավելել է նա։

Հնդկաստանը սկսել է «Սինդուր» գործողությունը՝ ի պատասխան ապրիլի 22-ին Փահալգամում (Ջամմուի և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածք) տեղի ունեցած ահաբեկչական հարձակման։

153