Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կանադայի Մանիտոբա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել զանգվածային անտառային հրդեհների պատճառով։ Հրդեհների հետևանքով տուժած տարածքից տարհանվելու է մոտ 17,000 մարդ։

Այս մասին հայտարարել է նահանգի վարչապետ Վաբ Քինյուն՝ նշելով, որ առաջիկա ժամերին հյուսիսային շրջանների մոտ 17,000 մարդ տարհանվելու է իրենց տներից։ «Սա Մանիտոբայում իր ողջ պատմության մեջ ամենամեծ տարհանումն է։ Ահա թե ինչու մեր կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ նահանգում, որպեսզի կարողանանք արագ արձագանքել այս ճգնաժամին», - ասել է վարչապետը մամուլի ասուլիսում։ Նա պաշտոնապես ռազմական օգնություն խնդրել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիից հրդեհների դեմ պայքարելու համար։

Կանադայում անտառային հրդեհների սեզոնը սկսվել է մայիսի 3-ին, երբ Ալբերտայում առաջին հրդեհները սկսվեցին։ Մայիսի 6-ին հյուսիսային Ալբերտայի որոշ համայնքներում տարհանման մասին նախազգուշացումներ էին տրվել։ Մայիսի 13-ին Մանիտոբայի հյուսիս-արևմուտքում բռնկված հրդեհը այրել էր 42,000 հեկտար տարածք։ Ներկայումս անտառային հրդեհներ են բռնկվում Կանադայի տարբեր նահանգներում։

177