Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն։

Նա այս մասին ասել է Հունգարիայից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում։

«Ես չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել պաշտոնի համար։ Մեզ միայն հետաքրքրում է, թե ինչպես կարող ենք բարելավել մեր երկրի հեղինակությունը։ Թուրքիան փոխվում է, աշխարհը փոխվում է։ Մենք ապրում ենք նոր դարաշրջանում։ Այսքան արագ փոփոխվող աշխարհում հնարավո՞ր է ինչ-որ բանի հասնել այնպիսի սահմանադրությամբ, որը ստեղծվել է հին Թուրքիայում հեղաշրջման պայմաններում և որը դեռևս պահպանում է հեղաշրջման մտածելակերպը։ Թուրքիան այլևս չի կարող առաջ շարժվել դեպի ապագա՝ հեղաշրջողների կողմից գրված և առաջարկված սահմանադրությամբ։ Հիմա մեզ անհրաժեշտ է քաղաքացիական անձանց կողմից առաջարկված սահմանադրություն, այլ ոչ թե դավադիրների», - Էրդողանի խոսքերն է մեջբերում «Anandolu» լրատվական գործակալությունը` Araratnews.am-ի փոխանցմամբ։

Թուրք առաջնորդը հավելել է, որ իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունն աշխատում է նոր սահմանադրության մշակման վրա։ Նա նաև կոչ է արել ընդդիմությանը միանալ այս աշխատանքին։

106