Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, Սահմանադրությամբ սահմանված է, որ ունի հատուկ կարգավիճակ, և ՀՀ-ն, բնական է, որ պետք է իր դերակատարումն ունենա այդ կառույցի մեջ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ համակարգող խումբ ստեղծելու նախաձեռնությանը, որը պետք է զբաղվի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու հարցով:

Իշխանությունը, ըստ Ալեն Սիմոնյանի, 2018 թվականից փորձել է եկեղեցուն առնչվող թեմաներին չանդրադառնալ, բայց հիմա կարծում է, որ առնվազն պետք է ՀՀ-ն, հայ ժողովուրդն ունենան նոր կաթողիկոս՝ ինչ-որ չափանիշներին համապատասխանող: 

«Իրենք իրենց միջից կընտրեն... «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում չի ընտրվելու այդ կաթողիկոսը, այդ կաթողիկոսի չափանիշների մասին գրված է հենց իրենց կանոնակարգերում...

Պրոբլեմն իրենց ընկալումն է և այն ընկալումը, որ ներշնչել են ձեզ ու մեր որոշ քաղաքացիների, որ եկեղեցին իրենց դյուքանն է, որ եկեղեցում իրենք կարող են անել այն, ինչ ուզում են, ինչ հնարավոր է անել»,- ասաց նա և հավելեց. «Յուրաքանչյուր հավատացյալի համար տհաճ է, որ մտնում ես մի տեղ, որտեղից քեզնից փող են մուրում: Երբ քեզ գալիս, ասում են՝ դե երգչախմբին էլ մի 50 հազար, սարկավագին էլ...»:

Քննարկումներին, թե կաթողիկոսի ընտրությանը և անձնական կյանքին միջամտելը իրավունքի խախտում է, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Եթե դա վերաբերում է հավատին, և ես կուսակրոն ինչ-որ մեկն եմ, այո՛, դա կարող է հանրության քննարկման հարց դառնալ»:

203