Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Նախագիծը, որը առաջարկել է ընդդիմությունը և քննարկում ենք, ունի բազմաթիվ կանխադրույթներ, որոնք բաժանում են տնտեսական և քաղաքական բաղադրիչի: Այն,  ինչ իշխող ուժը առաջարկել է, դա քաղաքական  հայտարարություն է, քաղաքական խոստում է», - այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ հերթական նիստում: 

Պատգամավորը նշեց, որ եթե պարտադրվի, որ քաղաքական խոստումները դառնան օրենքներ, կհանդիպեն շատ լուրջ դժվարությունների. «Եվ սա տարածել մյուս բնագավառների վրա, այդ թվում նաև ֆուտբոլի, լուրջ չի, որովհետև, եթե ֆուտբոլում անհաջող խաղեր կան, եղել են նաև շատ հաջող խաղեր: Չի կարելի 6:1 պարտությունը դարձնել ազգային արժանապատվության խնդիր: Օրինակ՝ Բրազիլիայի պես աշխարհի ամենաուժեղ հավաքականը  0:7 պարտվեց Գերմանիային, բայց բրազիլական ժողովուրդը դրանից ողբերգություն չսարքեց, կամ 15:0 Ֆիլիպինները Ճապոնիային պարտվեց, չեղավ  որ Ֆիլիպինները վերացան, Ռուսաստանը 0:16 Գերմանիային պարտվեց՝ Ռուսաստանը չվերացավ աշխարհից: Լուրջ չի դա վերածել քաղաքական բանավեճի»: 

Մանրամասները՝ տեսանյութում
 

310