Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները Ստամբուլում․ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ գրում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Թուրքիայի գլխավոր նպատակը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների սեղանի վերականգնումն է։ Դրա համար միջամտել է նախագահ Էրդողանը։ Այս առաջարկը դարձել է Էրդողանի՝ ԱՄՆ նախագահ  Թրամփի և Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ բանակցությունների գլխավոր օրակարգը։ Երբ նախագահ Էրդողանն առաջին անգամ Թրամփին առաջարկել է․ «Եկեք, հավաքվեք դու և Փեզեշքիանը Ստամբուլում՝ լուծում գտնելու համար», որին ի պատասխան Թրամփը ասել է, որ իր ինքնաթիռը պատրաստ է, և նա կարող է թռչել», - գրում է թերթը։

98