Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

«Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։

Տեղեկացնում ենք, որ փառատոնի օրերին՝ հունիսի 21-ին և 22-ին, Երևանի Հանրապետության հրապարակից դեպի Գավառի կենտրոնական հրապարակ և հակառակ ուղղությամբ կգործի անվճար տրանսպորտ։ Մեկնումը՝ ժամը 10:00-ին, վերադարձը՝ ժամը 20:30-ին։

Տեղերը սահմանափակ են, ուստի անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 (55) 90 71 80 հեռախոսահամարով։

86