Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների առնչությամբ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ զրույցը վերաբերել է Թուրքիայի և Հայաստանի շփումներին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին: 

«Ընդգծելով տարածաշրջանում իրավիճակի համապարփակ կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը՝ նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

282