
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում։ «Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Գյուղացիների պատմածով անչափահասներից մեկը Արավուս գյուղից է, մյուսը՝ Տեղ համայնքից։ Տղաները գիշերը՝ մոտ 01:00-ի սահմաններում, ձիերով գնացել են սահմանի մոտակայք՝ մեկ այլ ձի բերելու նպատակով, սակայն մոլորվել են և այդպես հայտնվել ադրբեջանական կողմում։ ԱԱԾ-ն ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ տղաների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»։