Վրաստանը չի ընդունել Հայաստանից ներմուծված ծաղիկների խմբաքանակը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի ֆիննախարարության եկամուտների ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանից ներմուծվող սեզոնային ծաղիկների 10 հազար միավորից բաղկացած խմբաքանակի մուտքը Վրաստան արգելվել է. պատճառը հայտնաբերված վնասատուներն են։
Հաղորդվում է, որ հայ-վրացական սահմանի «Սադախլո» մաքսակետում ծաղիկները ենթարկվել են ֆիտոսանիտարական ստուգման։
Ըստ վրացական կառավարության կարգավորումների՝ վարակված բուսական արտադրանքը ենթակա է վերադարձման արտահանող երկիր։
Հայաստանը Վրաստան ծաղկի հիմնական մատակարարներից է՝ Էկվադորից հետո։
«Սակստատ»-ի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանից Վրաստան է ներմուծվել 3.2 մլն դոլարի ծաղիկ, իսկ 2025 թվականի առաջին չորս ամիսներին՝ 1.3 մլն դոլարի։
06 Հունիս, 2025 16:42
610
Մհեր Գրիգորյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային հարցեր
01 Հուլիս, 2025 13:35
Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել
24 Հունիս, 2025 14:33
ԲԴԽ նախագահը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները
23 Հունիս, 2025 17:02
FLYONE ARMENIA ավիաընկերությունը անակնկալ է մատուցել բոլոր կին ուղևորներին. լուսանկարներ
08 Մարտ, 2025 14:58
Ծաղիկների փառատոն՝ նվիրված Կանանց միջազգային օրվան
03 Մարտ, 2025 14:43
Տեսանյութում պատկերված անձինք հայտնաբերվել են. ՊՆ խոսնակը՝ Եռաբլուրում ծաղիկները շիրիմներից վերցնելու դեպքի մասին
05 Հունվար, 2025 10:12