
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուշի ուշով հետևում ենք: Այս պահի դրությամբ նման մտահոգություն չկա, որ դա կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ մեր հարևանի հետ հարաբերությունների վրա, որովհետև նախ և առաջ խոսակցությունը շարունակվում է, և կան կոնկրետ գործընթացներ, որոնք հիմա ընթացքի մեջ են: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտությանը և դրա հնարավոր հետևանքներին Հայաստանի ու տարածաշրջանի վրա:
Հարցին՝ Իրան-Իսրայել բախման ռիսկերը գնահատվե՞լ են, ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ դրանք քննարկվել, գնահատվել են գործողությունները սկսվելուց անմիջապես հետո՝ շատ վաղ ժամի՝ «լույսը չբացված»:
Խոսքը, ըստ ԱԺ նախագահի, վերաբերում է ոչ միայն Ադրբեջանից սպասվող ռիսկերի գնահատումներին, այլև առհասարակ հետագա զարգացումներին Իրանի, նաև Հայաստանի սահմանների ներսում. «Այս պահին Իրանից որևիցե հոսք չկա: Մեր սահմանում որևիցե նման բան չի արձանագրվել»:
Ալեն Սիմոնյանն այս համատեքստում նաև հայտարարեց. «Պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են, և մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ գործուն քայլեր է անում»:
Պատերազմը, ըստ Ալեն Սիմոնյանի, կարող է շատ երկար տևել և այլ բնույթ ստանալ:
«Մեզ ստաբիլ հարևան է պետք, և ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը: