Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տեսել Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի կողմից Իրանին տրամադրվող օգնության ավելացման որևէ նշան։ Նրա խոսքերը X սոցիալական ցանցում մեջբերել է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։

«Ես դա չեմ տեսել։ Կարծում եմ՝ ոչ ոք ընդհանրապես չի ցանկանում ներգրավվել դրանում», - ասել է Թրամփը՝ պատասխանելով այդ մասին հարցին։

Թրամփը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները կոշտ կպատասխանի Իրանին, եթե Թեհրանը որոշի հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։

 

115