Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին ուղղված մի քանի դիտարկումներ արեց։

Նա, մասնավորապես, փորձեց ճշտել, թե նախարարությամբ հաստատվող ծրագրերը ովքեր են փորձաքննության ենթարկում, ովքեր են դրա առաջնայնությունը տալիս։ «Արդյոք դուք ամեն մի ծրագիր ուսումնասիրելիս և  որոշում կայացնելիս տեսնում եք դրա մուտիլիկատիվ, շղթայված արդյունքը՝ այն, որ դա պետք է հասույթ տա, եկամուտ տա, մի այլ տեղ էլ՝ հասույթ և եկամուտ։ Եւ եթե այդպես է, օրինակ, երբ որ դուք տալիս եք վկայագրեր այն մարդկանց որոնք 4-րդ աստիճանի վթարային շենքում են բնակվում, (ՀՀ կառավարությունը մեկ միլիարդից ավել գույք ունի, մի մասը գործող, որտեղ որ գործում են նախարարություններ, գերատեսչություններ, մի մասն էլ չգործող, որոնք որ ենթակա են վարձակալության կամ վաճառքի), արդյոք փորձաքննության ենթարկելիս ձեր եղած շենք-շինությունը դիտել եք որպես այդպիսին։ Դրանք վերանորոգեիք, հանձնեիք, ոչ թե տայիք նրանց վկայագիր , որ գնային այլ տեղերից վերցնեին, իսկ պետական շենք-շինությունը մնար նման անմխիթար վիճակում»,- շեշտեց Սուքիասյանը։

Նա նաև մեկ այլ հարցի անդրադարձավ․ «Վերջին 30 տարում ցանկացած էկոնոմկայի նախարար ասում էր այսօր այսքան թարմ ծիրան արտահանեցինք, այսքան կեռաս, որը ամենավատ գործունեության տեսակն է տվյալ պետության համար, որովհետև պետությունը պետք է ոչ թե թարմը արտահանի, այլ դա պետք է վերամշակի, որ հավելյալ արժեքը ավելի մեծ լինի։ Հիմա շատ դեպքերում միջազգային կազմակերպությունները, ավելի հմուտ կազմակերպությունները գալիս են ՀՀ, տարբեր գերատեսչության ղեկարավներին տարբեր առաջարկներ են անում, որը ծիրանի պես ուրախալի է, բայց երբ ավելի խորը փորձաքննության ես ենթարկում, տեսնում ես դրա վերջնական արդյունքում մեր պետության համար վնաս է։

Խուդաթյանը իր հերթին նշեց, որ շինաշխատանքերի փորձաքննաման աշխատանքները իրականցնում են Փորձաքննական կազմակերպությունը«Մանավանդ սուբվեցիոն աշխատանքների և ճանապարհային դեպարտամենտի պատվիրակության աշխատանքների մասով ունենք հաշվարկ, ունենք ինչքան է շահառուների թիվը․ այդպիսի տրամաբանության մեջ են հաստավում մանկապարտեզները, ջրահեռացման, ջրամատակարարման և նմանատիպ աշխատանքները»։

Սուքիասյանը սրանի ի պատասխան նշեց, որ նկատի չունի սոցիալականը, այլ  իրական հատվածին վերաբերովողը և ոչ թե դրա  տեխնիկական գնահակատականը, այլ  դրա արդյունավետության գնահատականը։

 

169