Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Անի համայնքի ղեկավարի տեղակալի ուղեկցությամբ նախարարը դիտարկել է «Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1500մ հատվածի ասֆալտապատում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։ 2024 թվականին մեկնարկած այս ծրագրի արժեքը 141 մլն 914 հազար դրամ գումար է կազում, որից 63 մլն 861 հազար դրամը պետության մասնաբաժինն է։
Շինարարական աշխատանքներն ավարտված են, արդյունքում հիմնանորոգվել է 1500 մ երկարությամբ ճանապարհահատված։

Այնուհետև դիտարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող Տ-1-87՝ Տ-1-38 (Զարինջա)–Շիրակի մարզի սահման (Ձիթհանքով) -2,5 կմ և Տ-7-20, Ձիթհանքով-Արագածոտնի մարզի սահման-1,8 կմ երկարությամբ ճանապարհի Շիրակի մարզով անցնող հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 499 մլն դրամ պայմանագրային արժեքով ծրագրի շինարարությունը մեկնարկել է 2025 թվականին։

Պատասխանատուները հետևել են նաև պետություն-համայնք համագործակցության արդյունքում «Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող 1028 մ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին։
2024 թվականին մեկնարկած ծրագրի արժեքը 249 մլն 49 հազար դրամ է կազմում, որից պետության համամասնությունը 112 մլն 72 հազար դրամ է։

Արդյունքում ակնկալվում է ունենալ 1028մ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհահատված։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հաջորդ կանգառն Արթիկ համայնքում է եղել։

Պատասխանատուները համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար ընկած հերոսների հուշահամալիրի առջև:

Այցի շրջանակում Շիրակի մարզպետն ու նախարարն հետևել են 233 մլն 300 դրամ արժողությամբ «Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում և հիմնանորոգում» սուբվենցիոն ենթածրագրով ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին։ 2025-ին մեկնարկած ծրագրի արդյունքում համայնքը կունենա 615մ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհահատված։ Դիտարկվել է նաև Արթիկ համայնքի Կասյան, Գարեգին Նժդեհ և Մաշտոց փողոցների տուֆ քարով սալապատման աշխատանքների ընթացքը։ 29 մլն 520 հազար դրամ արժեք ունեցող սուբվենցիոն ենթածրագրի պետական մասնաբաժինը 65 տոկոս է կազմում՝ 19 մլն 188 հազար դրամ։

Նախարարն ու մարզպետը շինարարների հետ զրույցում նշել են՝ անել հնարավոր ամեն ինչ աշխատանքները ժամկետներում ավարտելու, պետական միջոցները չփոշիացնելու և նպատակային օգտագործելու համար։

Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրում LEAD4Shirak ծրագրի շրջանակներում, ԵՄ համաֆինանսավորմամբ կառուցվում է վարդերի ջերմոց։ Ծրագրի արժեքը 11 մլն 470 հազար դրամ է, մասնավոր ներդրումը կազմում է 2 մլն 414 հազար դրամ։
Պատասխանատուները շրջել ու ծանոթացել են իրականացված աշխատանքներին, զրուցել սեփականատիրոջ հետ, պատասխանել հետաքրքրող հարցերին։

Այնուհետև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի ուղեկցությամբ մարզպետն ու նախարարը դիտարկել են վերջերս մեկնարկած Տ-7-48Գյումրի(Տ-7-58)-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ10+440 10․4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի արժեքը 2 մլրդ 792 մլն 596 հազար դրամ է։

227