Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի այցը Շիրակի մարզ ավարտվել է Աշոցք համայնքի շինաշխատանքների դիտարկմամբ։

Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ 759 մլն 600 հազար դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։

Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, որի արդյունքում ասֆալտապատվել է 3260 քմ մակերեսով հրապարակը։ 50 տոկոս պետություն, 50 համայնք համամասնությամբ իրականացված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 72 մլն 600 հազար դրամ է կազմում։

Այցի ավարտին դիտարկվել են նաև 2 մլրդ 305 մլն 460 հազար դրամ արժողությամբ Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 160+200կմ 171+700կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։

86