Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը գրում է․

«Մեր ձևով» շարժումը հայտարարեց, որ առաջիկայում հանդես կգա մի շարք կարևոր հայտարարություններով։

Բայց նախքան հայտարարությունների շքերթին անցնելը, մի պարզ բան արձանագրենք (մենք կասենք, դուք էլ՝ մի օր գուցե խոստովանեք). ձեր շարժման կարգախոսը՝ նույն «նշանաբանը», փշրված հայելու պես է՝ ոչ մի ամբողջական պատկեր, միայն ցրիվ եղած արտացոլումներ։

Եթե կարճ ՝ անկապ է, եթե երկար՝ անճաշակ ու խուճապահար։

Բացի այդ, նշանաբանը ոչ միայն վատ ձևակերպված է, այլ՝ վատ է ընկալվում։ Հանրության զգալի մասի համար այն հնչում է որպես սպառնալիք, ուլտիմատում, կամ՝ էլ ավելի պարզ ասած՝ «զոռբայությամբ հասնելու» ձայնային էֆեկտ։ Այդ ձևով ոչ թե համախմբում եք, այլ վանում։

Ու անկեղծ ասած՝ այդքան փողի ու «ռեսուրսի» մեջ մի բան անհասկանալի է մնում. արժե՞ գոնե մի նորմալ PR թիմ ունենալ։ Տպավորություն է՝ կարգախոսի վրա աշխատել եք մի կեսօրից էլ քիչ, ու մտածել՝ «բավական է, ժողովուրդը կկլանի»։ Չի՛ կլանել։

Այս պահին ձեր նշանաբանը ոչ թե ուղերձ է, այլ պատին գրված գրաֆիտի՝ «մենք գալիս ենք, ուզեք-չուզեք» տոնով։ Ու ո՞վ է ասել, որ դա համակրանք է առաջացնելու։

Այդ իսկ պատճառով՝ բարի եղեք՝ առաջին հերթին վերանայել ձեր կարգախոսը, և հետո նոր մտածեք՝ ինչ «հայտարարություններով» եք գալու։ Էս մեկը «չի՛ կրել», «չի՛ կրում»։

Թե չէ՝ այսպես շարունակելու դեպքում «ձևով» չեք, այլ՝ ձևով ձախողում։

238