Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը գրում է․

Հարգելի՛ քաղաքացիներ,

կուսակից ընկերներ,

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համաժողովը, որտեղ ընտրվելու են կուսակցության վարչության և վերահսկող հանձնաժողովի կազմերը։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ինքնառաջադրվել եմ որպես վերահսկող հանձնաժողովի անդամի թեկնածու։

Ինձ համար ֆունդամենտալ կարևոր է կուսակցական աշխատանքները, քանի որ որքան ամուր և ինստիտուցիոնալ հիմքերի վրա լինի կուսակցությունը, այդքան արագ ու հիմնարար ձևով կզարգանա ժողովրդավարությունը բոլոր ոլորտներում։

Պատրաստ եմ ներդնել ամբողջ գիտելիքներս և փորձս։

Շատ երկար եմ մտածել այս որոշումը կայացնելու համար։

Հաջողություն եմ մաղթում բոլոր թեկնածուներին։

284