
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները օգոստոսի 14-15-ը բացահայտել են 153 հանցագործություն:
Մասնավորապես՝
- 58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 11 դեպք՝ խարդախության,
- 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
- 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու,
- 4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
- 3-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
Բացահայտվել են նաև ավազակության, խուլիգանության, համակարգչային հափշտակության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության, կանխամտածված սնանկության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են խուլիգանության և մարդու առևանգման դեպքեր։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։