Հրդեհ Արծվանիստ գյուղում. այրվել է 120 հակ անասնակեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 16։27-ին։ Այրվել է մոտ 120 հակ անասնակեր և մոտ 200 քմ խոտածածկույթ։
10 Օգոստոս, 2025 23:18
847
Մարզային այցով գտնվում էի Գեղարքունիքի մարզի Արծվանիստ և Ծովինար գյուղերում. Ալխաս Ղազարյան
08 Դեկտեմբեր, 2024 13:51
Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին
13 Սեպտեմբեր, 2026 15:13
Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26 Օգոստոս, 2026 23:23
Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ
26 Օգոստոս, 2026 21:59