Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարզային այցով գտնվում էի Գեղարքունիքի մարզի Արծվանիստ և Ծովինար գյուղերում։

Համայնքների բնակիչների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձանք նրանց հուզող խնդիրներին և քննարկեցինք համայնքներում ընթացող աշխատանքները։

Արծվանիստում

• Ոռոգման ցանցի կառուցման և վերանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

• Խմելու ջրի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են։

• Ներկայումս իրականացվում են գազի գծի կառուցման աշխատանքներ։

Ծովինարում

• Կատարվում են խմելու ջրի ջրագծի կառուցման և սալարկման աշխատանքներ։

• Լուսավորության ցանցի կառուցման և գազի գծի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին։

• Ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են։

Համայնքներում բնակիչներին մտահոգող հիմնական խնդիրներից էր բերքի իրացման հարցը, որի շուրջ ունեցանք ակտիվ քննարկում՝ հնարավոր լուծումների ձևավորման նպատակով։

Շնորհակալություն եմ հայտնում Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանին, Արծվանիստի վարչական ղեկավար Ռուբիկ Սիրականյանին, Ծովինարի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանին, ՍԱԶԾ բաժնի պետ Գնել Թաթոյանին, Ազգային ժողովրդավարության ինստիտուտին (NDI)` արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպումներին մասնակցում էր նաև «Պլատֆորմ» հասարակական կազմակերպության ղեկավար Էդգար Առաքելյանը։

419