Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերը» գլխավորելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, տեղեկացրել է, որ միլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է իր մարզչական շտաբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սերբիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի մարզական կարիերայի վերջին ակումբն «Ինտերն» է, իտալական գրանդում նա խաղացել է 2021/22 մրցաշրջանում:

2023 թվականին Կոլարովը նշանակվել էր իտալական «Պիզայի» սպորտային տնօրեն, իսկ հաջորդ տարի գլխավորել էր Սերբիայի Մ21 հավաքականը։

170